Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

Մարդիկ պատրաստ են համախմբվել ազգային օրակարգի շուրջ. Տիգրան Աբրահամյան

Մարդիկ պատրաստ են համախմբվել ազգային օրակարգի շուրջ. Տիգրան Աբրահամյան
27.06.2022 | 07:27

«Դիմադրություն» շարժման կազմով Արցախ էինք գնացել. Բավականին հարուստ, ընդգրկուն, հագեցած այց էր, որը չէր սահմանափակվում միայն պաշտոնական հանդիպումներով։ Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու շրջաններում, մայրաքաղաք Ստեփանակերտում մեծ թվով հանդիպումներ ունեցանք տարբեր մասնագիտությունների, զբաղմունքի տեր մարդկանց հետ, որտեղ առաջնային խնդիրը ոչ թե խոսելն էր, այլ մեր հայրենակիցներին լսելը։


Արցախի խորհրդարանում կայացած հանդիպման ժամանակ բոլոր քաղաքական ուժերի հետ արձանագրեցինք, որ անկախ այն հանգամանքից, թե տարբեր հարցերի շուրջ ինչ դիրքորոշում ունեն կուսակցությունները, բոլորիս համար կա առաջնային օրակարգ՝ կանխել Արցախի և Հայաստանի ադրբեջանացման, թուրքացման օրակարգը։


Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի հետ հանդիպումներում արձանագրվեց, որ Արցախում ազգային հարցերի շուրջ առկա է քաղաքական-հասարակական կոնսենսուս, իսկ արցախցին իր արդարացի պահանջն իրացնելիս համախմբված է։


Արցախի համար անխախտելի սկզբունք է՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և սրան հասնելու համար մարդիկ պատրաստ են մի կողմ դնել նեղ անձնական, խմբային շահերը և համախմբվել ազգային օրակարգի շուրջ։

Դիտվել է՝ 12751

Մեկնաբանություններ